Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիայի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղարությունը հաստատել է «Süddeutsche Zeitung» թերթի` օրերս հրապարակած այն տեղեկությունը, ըստ որի` Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո 35 թուրք դիվանագետ ապաստան է խնդրել գերմանական կառավարությունից. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ինչպես հաղորդում է գերմանական «Deutsche Welle» լրատվակայքի թուրքական ծառայությունը, նշյալ թեմայի զարգացումների շուրջ Գերմանիայի խորհրդարանում կառավարությանն ուղղված հարցում է արել ընդդիմադիր «Կանաչների կուսակցության» պատգամավոր ազգությամբ թուրք Օզջան Մութլուն: Նա տեղեկացրել է, որ ապաստան խնդրողների մեջ են եղել նաև դիվանագետների կանայք և երեխաները:
Գերմանիայի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ այդ թիվը դեռ վերջնական չէ:
Ներքին գործերի նախարարության մեկ այլ հայտարարությունում նշվում է, որ ըստ Գերմանիայի միգրացիայի և փախստականների հարցերով զբաղվող բաժնի տվյալների` 2016 առաջին 9 ամսվա ընթացքում Գերմանիայից ապաստան է խնդրել Թուքրիայի 3.793 քաղաքացի: Իսկ ահա 2015-ին այդ ցուցանիշը կազմել էր 1.767: