Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Դեկտեմբերի 9-19-ը Կալինինգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում մրցապայքարը շարունակող Կորյուն Սողոմոնյանը երեկ հաղթանակած դուրս եկավ ռինգից և ճանաչվեց մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն` 49 կգ քաշային կարգում. տեղեկացնում են բռնցքամարտի ֆեդերացիայից:
Կորյուն Սողոմոնյանի մրցակից իռլանդացի բռնցքամարտիկ Հյուգ Մայերսը ուժեղ և արժանի մրցակից էր, որի նկատմամբ հաղթանակը մեր մարզիկը գրանցեց 11:10 հաշվով:
Եզրափակիչ դուրս եկած Արամ Ավագյանն(56կգ) այս պայքարում զիջեց իր մրցակից ռուս բռնցքմարտիկ Վլադիմիր Նիկիտինին և դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
52կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Նարեկ Աբգարյանը, ով կիսաեզրափակչ փուլում չկարողացավ նվաճել հետագա պայքարը շարունակելու ուղեգիր:
Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտի հավաքականն «Օլիմպիական հույսեր 19-22» բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը ներկայացել էր 7 բռնցքամարտիկներով, որոնք տարիքային առումով այս առաջնության ամենակրտսեր մարզիկներն էին:
Մեր հավաքականը Կալինինգրադից Երևան կվերադառնա այսօր երեկոյան` մեկ ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ նվաճած: