կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-21 18:44
Առանց Կատեգորիա

Երևանում կնշվի Միջազգային օլիմպիական օրը

Երևանում կնշվի Միջազգային օլիմպիական օրը
Հունիսի 22-ին Երեւանում, ՄՕԿ-ի հովանու ներքո, ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ, կանցկացվեն Միջազգային օլիմպիական օրվան նվիրված մարզական միջոցառումներ. հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Օլիմպիական օրը կսկսվի ավանդական վազքարշավով: Կմասնակցեն վազքի` 13-ից բարձր տարիքի սիրահարներ: Երթուղին` Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - ստորգետնյա անցում -  Հաղթանակ կամուրջ – «Հրազդան» մարզադաշտի հարավային հրապարակ:
Մասնակիցների հավաքը` Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ ժամը 9:00-ին: Մեկնարկը կտրվի ժամը 10:00-ին:
Ժամը 18:00-ին Երեւանի Հյուսիսային պողոտայում միաժամանակ կներկայացվեն մի շարք մարզաձեւերի ցուցադրական մրցումներ: Ժամը  20։30-ին  Ազատության  հրապարակում  օլիմպիական օրվա ծրագրով իրենց ելույթները կսկսեն  մշակույթի ներկայացուցիչները: