կարևոր
5596 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-01 09:19
Քաղաքական

Խոշոր բիզնեսներն ու փողերը՝ փոխվարչապետի վերահսկողության տակ. «Ժողովուրդ»

Խոշոր բիզնեսներն ու փողերը՝ փոխվարչապետի վերահսկողության տակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարությունում նոր սեռի կարդինալ է հայտնվել, որն արդեն հասցրել է խանդի տեսարանների առիթ դառնալ: Խոսքը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասին է:

«Ժողովուրդ» օրաթերթին կառավարական կաբինետից դժգոհություններ են փոխանցվել առ այն, որ փոխվարչապետը Նիկոլ Փաշինյանին զեկուցում է հարցերն ու երեւույթներն այնպես, ինչպես իրեն է հարմար, որպեսզի իր մտերիմները մաքսիմալ օգուտ քաղեն պատեհ իրավիճակից:

Հայաստանի գրեթե բոլոր խոշոր բիզնեսների հետ Գրիգորյանն այս կամ այն կերպ առնչվում է վերահսկողական տեսանկյունից՝ շինարարական մեծ ծրագրեր, «Վիվասել» ընկերության առեղծվածային վաճառքը նոր՝ արդեն աղմկահարույց սեփականատերերին, «Հայփոստի» շենքի վաճառքը, «Ռենշին» խոշոր կառուցապատող ընկերությունը։

Կարճ ասած, մեծ ծրագրերը, որտեղ կան մեծ ֆինանսական հարցեր եւ շահույթ, Մհեր Գրիգորյանի վերահսկողության տակ են: Երիտպաշտոնյաները սկսել են խանդի տեսարաններ նրա շուրջ:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում