|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայոց ցեղասպանության դեմ ուղղված թուրքական հակաթեզը ներկայացվել է Թուրքիայի դպրոցների տասներորդ դասարանում սովորող աշակերտներին: Քյութահիայում (Կուտինա) հաղորդվել է, որ, այսպես կոչված, «1915 թ. դեպքերի վերաբերյալ հայկական անհիմն պնդումների մասին Թուրքիայի թեզն ամեն տարի տասներորդ դասարանի աշակերտներին ներկայացնելու» ծրագիրն այստեղ ավարտին է հասցվել:
Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` վկայակոչելով թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությանը: Աղբյուրի համաձայն` սույն նախագծի շրջանակներում Քյութահիա նահանգի կենտրոնում և այլ գավառներում, ընդհանուր առմամբ, կազմակերպվել է 22 կոնֆերանս, որոնց մասնակցել է 10-րդ դասարանում ուսանող 5.591 աշակերտ: Շեշտվել է նաև, որ 2013 թ. ապրիլից մեկնարկած այս կոնֆերանսները «91 տոկոսով հաջողությամբ են պսակվել»: