կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-20 12:15
Առանց Կատեգորիա

Էրդողանի ինչին է պետք ՀԱՄԱՍ-ը

Էրդողանի ինչին է պետք ՀԱՄԱՍ-ը

Հունիսի 18-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ քաղաքական շարժման առաջնորդներ Հալեդ Մաշաալը եւ Իսմայիլ Հանիյեն ժամանել են Անկարա եւ նույն օրը երեկոյան հանդիպել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. գրում է թուրքական  Zaman-ը:

 

Վերլուծաբանների կարծիքով` ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին հարկավոր է եղել Թուրքիայի օգնությունը շարժման երկու ճամբարների հաշտեցման գործում, որոնցից մեկը շահագրգռված է Իրանի եւ Սիրիայի հետ համագործակցությամբ, մյուսը ցանկանում է մերձենալ Քաթարի եւ Սաուդյան Արաբիայի հետ:

 

Իսկ թե Էրդողանի ինչի՞ն է պետք այդ հանդիպումը... Ըստ mignews.com-ի` երբ մարտին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զանգահարեց Էրդողանին` «Խաղաղության նավատորմիղի» համար ներողություն խնդրելու, Էրդողանը հայտարարեց, որ պատրաստվում է ապրիլին այցելել Գազայի հատված: Ծրագրված այցն ամենեւին ձեռնտու չէր ԱՄՆ-ին, որը ամեն ինչ անում էր Իսրայելի եւ Պաղեստինյան ինքնավարության հակամարտությունը սրելու համար: Դրանից հետ Էրդողանի այցն անընդհատ հետաձգվում է, թեեւ նա շարունակում է վստահեցնել, որ անպայման կայցելի Գազա` չնայած ԱՄՆ-ի կարծիքին:

 

Եվ ահա ՀԱՄԱՍ-ն է Անկարայում: Կարելի է ենթադրել, որ Էրդողանը ցանկացել է արագացնել հանդիպումը, որպեսզի ներքին եւ արտաքին քաղաքականության անհաջողությունների ֆոնին ընդգծի, որ շարունակում է հավատարիմ մնալ «Պաղեստինի գործին»: Հօգուտ դրա խոսում է այն, որ Եգիպտոսը, առաջ ընկնելով Թուրքիայից, խզեց դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ եւ առաջ անցավ սուննի ճամբարում առաջնորդության համար պայքարում: