կարևոր
2743 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-09-20 15:42
Իրավական

Վատ բան է սպասվում Հայաստանին, ինչին մասնակից պետք է լինի ՍԴ-ն․ Հրայր Թովմասյան

«Հայաստանին ինչ-որ վատ բան է սպասվում, որին պետք է մասնակից պետք է լինի Սահմանադրական դատարանը։ Ուրիշ բանի մասին չէ։ Սրա մասին է, ինչի մասին խոսել եմ դեռ 2020թ․-ին։ Թե ի՞նչ՝ առաջիկայում կերևա։ Կտեսնենք, թե ՍԴ-ն ինչ է անում։ Առհասարակ՝ իմ հետ կապված ամեն ինչ՝ հենց դրա հետ է կապված »,- լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանը՝ նշելով, որ գործի արագացումը և այլն խոսում էր այն բանի մասին, որ դատավորը չէր որոշում, թե ինչ է անում։

«Ինձ համար միանշանակ էր նման ելքը, բայց ես դատարանին հնարավորություն էի տվել՝ արդարադատություն իրականացնելու։ Սա իմ դատավճիռը չէ, սա երկրի արդարադատության հիմքից ևս մեկ քար հանելու ճանապարհին կատարած քայլ է»,-ասաց Հրայր Թովմասյանը։

Նա նշեց, որ վճիռը բողոքարկվելու է։

Մանրամասները՝ տեսանյութում։