|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը facebook-ի իր էջում անդրադարձել է Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանին զենք-զինամթերք վաճառելու հարցին՝ գրելով. «Ադրբեջանի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումները, ընդհանրապես, չեն գնահատվում խնդրահարույց եւ հայտնի են ՀՀ համապատասխան ծառայություններին դեռեւս պայմանագրերի կնքման պահից: Վաճառվող արտադրանքի տեսակներն ու քանակը չի խախտում ուժերի հավասարակշռությունը եւ նախադրյալներ չի ստեղծում Ադրբեջանի ղեկավարության համար՝ իհարկե խելամտության դեպքում, ՀՀ եւ ԼՂՀ դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու համար»:
Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը զերծ կմնա որեւէ հայտարարություն անելուց կամ դիրքորոշում հայտնելուց՝ հաշվի առնելով «լրահոսում տեղ գտած որոշակի ապատեղեկատվության տարրերի հանգամանքը»: