կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-26 13:40
Տարածաշրջան

ՔԲԿ-ի եկամուտների զգալի մասն ապահովվում է մաքսանենգ ծխախոտի վաճառքից. զեկույց

ՔԲԿ-ի եկամուտների զգալի մասն ապահովվում է մաքսանենգ ծխախոտի վաճառքից. զեկույց

Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) եկամուտների զգալի մասն ապահովվում է Թուրքիայում մաքսանենգ ծխախոտների վաճառքից: Այս մասին, ըստ թուրքական haberler.com լրատվակայքի, նշվում է թուրքական հետախուզական ծառայության պատրաստած զեկույցում. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Նշվում է, որ 2015 թվականի 8 ամիսների ընթացքում առգրավվել է 80 մլն տուփ մաքսանենգ ծխախոտ, որի շուկայական արժեքը կազմել է 500 մլն թուրքական լիրա (շուրջ 168 մլն դոլար): Դրանցից միայն 5 մլն տուփը հայտնաբերվել է Ստամբուլում:

Զեկույցում տեղ գտած տվյալների համաձայն՝ 2015 թվականին կազմակերպված բազմաթիվ հատուկ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել կրճատել Թուրքիայում իրացվող մաքսանենգ ծխախոտի քանակությունը: Այսպես` եթե 2013 թվականին այդ երկրում վաճառվող ծխախոտի մոտ  20 տոկոսը մաքսանենգ է եղել, ապա 2015-ին այդ թիվը կրճատվել է մինչև 11 տոկոս:

Նշվում է, որ մաքսանենգ ծխախոտի վաճառքը եկամուտներ է ապահովում ոչ միայն PKK-ի, այլ նաև այլ զինված կազմակերպությունների համար, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկչական կառույցներ:

Մաքսանենգ ճանապարհով Թուրքիա են ներմուծվում հիմնականում բուլղարական, երբեմն նաև իրաքյան արտադրության ծխախոտներ: