|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Այս գիշեր Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին հարակից` Սարյանների ընտանիքին պատկանող բնակարանում տեղի էր ունեցել հոսանքալարերի կարճ միացում: Հրշեջ ծառայության օպերատիվ աշխատանքի արդյունքում վթարն անմիջապես տեղայնացվել էր եւ կանխվել հրդեհի բռնկումը:
Yerkir.am-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը նշեց, որ թանգարանն էապես վնաս չի կրել, այրվել է միայն բնակելի մասի աստիճանավանդակը:
«Մարդկային եւ նյութական վնասներ չկան: Թանգարանում ընթանում են հիմնավոր վերանորոգման աշխատանքներ, ինչի կապակցությամբ էլ վարպետի կտավները տեղափոխվել են այլ վայր, ուստի` ամեն ինչ կարգին է»,- ասաց տիկին Սարյանը: