կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-19 11:47
Իրավական

''Արմենալ''-ն իր աշխատողներին հավելավճար հատկացնելու հիմք չունի

''Արմենալ''-ն իր աշխատողներին հավելավճար հատկացնելու հիմք չունի

Երեկ yerkir.am-ն անդրադարձել էր  «Ռուսալ-Արմենալ» այլումինի գործարանի բանվորների աշխատանքային իրավունքների խախտմանը և գործարարների կողմից նրանց հասցեին հնչեցված սպառնալիքներին: Նշված ընկերությունը չի ցանկանում վճարել աշխատողներին հասանելիք` միջին աշխատավարձի 50 %-ի չափով վնասակարության գումարը:

 

Խնդրի առնչությամբ  այսօր պարզաբանում է տարածել «Արմենալ» գործարանի մամուլի ծառայությունը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

 

«Արմենալ» գործարանը հիմք չունի հավելավճար հատկացնելու սառը գլանվածքի աշխատողներին` գլանողներին, կռունկավարներին, մամլողներին, բեռնափոխադրողներին, վերափաթեթավորողներին, որովհետև այս մասնագիտությունները Հայաստանի կառավարության կողմից ներառված չեն վնասակար և հատկապես վնասակար մասնագիտությունների ցանկերի մեջ:

 

ՀՀ վերաքննիչ դատարանը քննել է այս խնդիրը և 2013 թ. ապրիլ 5-ի որոշմամբ բեկանել Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թ. նոյեմբեր 19-ի որոշումը' վնասակարության համար հավելավճարների հատկացման հետ կապված' որպես անհիմն: Բողոքը, որը ներկայացվել է ԱՐՄԵՆԱԼ-ի սառը գլանվածքի աշխատողների անունից' և՛ ներկայումս աշխատող, և՛ նախկին, Հայաստանի գերագույն դատական ատյանին' Վճռաբեկ դատարան, չի ընդունվել' որպես իրավական հիմնավորում չունեցող (ՀՀ վճռաբեկ դատարանի վճիռը սույն թվականի մայիս 29-ի):

 

Վճռաբեկ դատարանն իր վճռի 2-րդ կետով ամրագրեց, որ «Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իր կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման»: