կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-23 14:40
Հասարակություն

Հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների աշխատավարձը կբարձրանա մինչև 20 տոկոսով, կլինի նաև հավելավճար

Հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների աշխատավարձը կբարձրանա մինչև 20 տոկոսով, կլինի նաև հավելավճար

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց նախագիծ, որի համաձայն` հստակեցվում են զինվորական ծառայության առանձնահատուկ պայմանների համար սահմանված հավելումների չափերը, առանձնահատուկ պայմանների անվանումները և այդ պայմաններում ծառայության իրականացման չափանիշները, ինչպես նաև ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա զինծառայողների վարձատրության չափերը բարձրացնելու նպատակով հավելում է նախատեսվում պաշտոնական պարտականությունների կատարման համար:

Տոնոյանը հայտնեց, որ զինծառայողների դրամական ապահովության չափերը բարձրանում են միջինը 10 տոկոսով։

«Մոտավորապես համահավասարեցում է իրականացվում հավելումների մասով՝ բարձրագույն սպայական կազմ, կրտսեր ենթասպայական ու շարքային, մոտավորապես ստանալու են հավասարաչափ հավելում և' զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, և' պայմանգրային շարքայինը։ Խնդրում եմ ընդունել այսքան սպասված որոշման նախագիծը»,- ասաց նախարարը։

Փաշինյանը հիշեցրեց, որ հունիսի 1-ից նախատեսված էր բարձրացնել զինվորականների աշխատավարձերը, և այս կարգավորումներով լուծում են մի խնդիր, երբ կրտսեր կազմի զինծառայողների և հատուկ պայմաններում ծառայություն իրականացնողների համար դրամական բավարարման մակարդակն ավելին կլինի:

«Մենք հայտարարել ենք, որ 10 տոկոսով աշխատավարձը կբարձրանա, բայց կրտսեր կազմինը ու հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների աշխատավարձը կբարձրանա մինչև 20 տոկոսով»,- նշեց  նա։

Տոնոյանը լրացրեց, որաշխատավարձը բարձրանում է միջինը 18 տոկոսով կրտսեր ենթասպայական և շարքային կազմի համար, բայց այն զինծառայողները, որոնք առանձնահատուկ պայմաններում են իրականացնում իրենց ծառայությունը, հավելում են ստանալու, այսինքն՝ բավականին մեծ է լինելու տոկոսը:

Նախագիծն ընդունվեց։