կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-28 16:47
Իրավական

''Արմենալ'' գործարանը` Աֆրիկայից աշխատողներ բերելու մասին

''Արմենալ'' գործարանը` Աֆրիկայից աշխատողներ բերելու մասին

«Արմենալ» գործարանը շարունակում է պարզաբանումներ տալ գործարանի աշխատակիցներին հավելավճարներ չտալու և դրա շուրջ ծավալված տարատեսակ մեկնաբանություններին:

 

«Արմենալն» այսօր  տարածած հաղորդագրության մեջ հերթական անգամ նշել է , որ ՀՀ   վերաքննիչ դատարանը 2013 թ. ապրիլ 5-ի որոշմամբ բեկանել է Երևան քաղաքի Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թ. նոյեմբեր 19-ի որոշումը' ԱՐՄԵՆԱԼ գործարանի սառը գլանման աշխատակիցներին  վնասակարության համար հավելավճար հատկացնելու մասին' որպես անհիմն և սխալ:

 

«Հայաստանի գերագույն դատական ատյանը' ՀՀ Վճռաբեկ դատարանը,  չի ընդունել բողոքը, որը բանվորների անունից ներկայացրել է "Լև գրուպ" իրավաբանական ընկերության տնօրեն Լևոն Բաղդասարյանը' որպես իրավական հիմնավորումից զուրկ (ՀՀ վճռաբեկ դատարանի վճիռը սույն թվականի մայիս 29-ի): Վճռաբեկ դատարանն իր վճռի 2-րդ կետով ամրագրեց, որ «Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իր կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման»:

Սակայն պրն. Լ.Բաղդասարյանը չի ընդունել բարձր դատական ատյանների որոշումները և առանց էական փաստարկների շարունակում է ստահոդ հայտարարությունների տարածումը ԱՐՄԵՆԱԼ գործարանի և ՌՈՒՍԱԼ ընկերության հասցեին' ճգնելով դրանց հաղորդել կեղծ սոցիալական ուղղվածություն:

Լ.Բաղդասարյանի այս ակտիվության առիթով, որն ուղղված է դատական ատյանների օրինական որոշումների դեմ, ԱՐՄԵՆԱԼ-ի մամուլի ծառայությունը հայտարարում է հետևյալը.

 

 

Լ.Բաղդասարյանի հայտարարությունը ԱՐՄԵՆԱԼ Աֆրիկայից աշխատակիցներ հրավիրելու գործարանի ղեկավարության մտադրության վերաբերյալ բացարձակ կեղծիք է և հորինվածք:

Գործարանի տնօրինությունը երբևէ չի սպառնացել բողոքող բանվորներից որևէ մեկին աշխատանքից հեռացումով կամ որևէ այլ վարչական ճնշմամբ:

ԱՐՄԵՆԱԼ գործարանը Հայաստանի ամենաարդյունավետ արտադրողներից և արտահանողներից է' ռուսաստանյան սեփականության ներքո, որն անմիջաբար ապահովում է երաշխավորված աշխատանք, բարձր աշխատավարձ, սոցիալական արտոնություններ 700 հայաստանյան ընտանիքի, բացի այդ նաև հարյուրից ավելի աշխատակիցների, որոնք ներգրավված են տեղական գործընկեր կազմակերպություններում: Գործարանը լիովին և աներկբա հետևում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: