կարևոր
3325 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-28 12:59
Քաղաքական

Ինչքա՞ն հավելավճար կստանան ԱԱԾ-ականները ատեստավորումից հետո՝ փոխտնօրենը դեռ տեղյակ չէ

Կառավարությունը որոշակի նոր փիլիսոփայություն է առաջարկում, ատեստավորման միջոցով աշխատավարձի աճի մեխանիզմ է գործադրում։ Արդեն պատկերացում ունե՞ք, թե ինչ գումարի մասին է խոսքը գնում մոտավորապես, կամ կանխատեսումով ինչքան բարձրացման մասին կարող է լինել խոսքը, կոնկրետ դրույքաչափի նկատմամբ հաշվառկվող հավելավճարի առումով, այլ ոչ թե ընդանուր համակարգի, և երկրորդը արդյո՞ք սա վերաբերվում է  նաև ազգային անվտանգության մարմիններ համարվող արտաքին հետախուզման կամ այն ծառայությանը, որ պետք է ստեղծվի, թե՞ միայն Ազգային անվտանգության ծառայությանը։ Այս մասին Ազգային Ժողովի նիստի ժամանակ  ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանից հետաքրքրվեց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Վճարվող հավելավճարի չափը սահմանվելու  է կառավարության որոշմամբ, իսկ ծառայողների ցանկը, որոնք պետք է ատեստավորվեն ծառայության տնօրենի հրամանով, հետևաբար այս պահին ֆինանսական հաշվառկի վերաբերյալ որևէ տեղեկություն չեմ կարող ներկայացնել։ Ինչ վերաբերվում է երկրորդ հարցին, այս կարգավորումները բացառապես վերաբերվում են Ազգային անվտանգության ծառայությանը, հետևաբար, եթե ստեղծվի արտաքին հետախուզական առանձին ծառայություն, կարգավորումները այդ ծառայության ծառյողների վրա չեն տարածվի»,- պատասխանեց ԱԱԾ տնօրենի տեղակալը։

Պատգամավորն ասաց, որ եթե բերվում է  համակարգային մոտեցում, վերցնենք ուժային կառույցների մասով, ուրեմն հարցը պետք է լուծվի համակարգային ձևով, եթե դա ժամանակավոր բնույթի հարց է, ոչ թե՝ հիմնական, ապա կարելի է նույնիսկ ընդունելի համարել, իսկ հավելավճարի չափի առումով նկատի չուներ կոնկրետ ֆինանսական ծավալը կամ մեծությունը․

«Թեկուզ տոկոսային հարաբերակցությամբ գործակցի նկատմամբ ինչ մտավոր պատկերացում կունենաք, եթե գործող օրենքով օրինակ՝ հանրային ծառայությունների համար նախատեսված  է տարեկան հաշվառկի նկատմամբ 2 տոկոս, ապա գոնե դրան մոտ ինչ-որ կանխատեսում կունենա՞յիք Դուք։ Հանրային ծառայությունների մասին օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանարձակում արդյոք կիրառելի է այս դեպքի վրա, որ 30 տոկոս ավելին չպետք է լինի հիմնական աշխատավարձի հետ հաշվարկված»,- ասաց նա։