Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ արտահերթ նիստում ներկայացվել է ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հեղինակած «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:
Ուշագրավ է, որ գեներալ պատգամավորի «խաթեր» համար ԱԺ-ում են Սամվել Ալեքսանյանը, Մհեր Սեդրակյանը, Առաքել Մովսիսյանը, Սեյրան Սարոյանը, Նահապետ Գեւորգյանը, ովքեր մշտապես լքում են ԱԺ դահլիճը առավոտյան քվեարկություններից հետո:
Այս պահին ելույթ է ունենում Մանվել Գրիգորյանը, դա ԱԺ-ում մեծ աժիոտաժ է առաջացրել: Ելույթը բավականին ուշագրավ է: Գեներալ-պատգամավորն իր խոսքն առավել պատկերավոր դարձնելու համար, որպես վկա, մատնացույց արեց ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանին. «Հեն ա, Շմայսն էլ վկա»: Գեներալն այնքան էր տարվել իր ելույթով, որ անգամ չէր ուզում նստել: Միայն երբ ԱԺ նախագահը հայտարարեց, որ ժամանակն ավարտել է, որ պետք չէ օրակարգը խախտել, Մանվել Գրիգորյանը տեղի տվեց` հայտարարելով. «Լավ քո խաթեր եմ գնում»:
Մանվել Գրիգորյանի «դարակազմիկ» ելույթը` քիչ անց: