|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հատված` Ջիմ Բուտչերի «Սառը օրեր» գրքից
Կանանց զրույցը միանգամից հինգ աստիճանից է լինում բաղկացած: Առաջինը այն է, ինչի մասին խոսում են, երկրորդը` այն, ինչի մասին խուսափում են խոսել, երրորդը` այն տոնը, որով խոսում են, չորրորդը` ենթատեքստով ասվածը եւ, վերջապես, զրուցակցի մարմնի լեզուն:
Երբ տղամարդիկ են զրուցում, այն ունենում է ընդամենը մեկ աստիճան` այն, ինչի մասին խոսվում է` բարձրաձայն: Նրանք ուշադրություն են դարձնում այն ամենի վրա, ինչ ասվում է եւ պատասխանում են հենց դրան:
Եվ ուրեմն, կանա'յք, եթե զրուցում եք ձեր սիրելիի, ընկերոջ, հոր կամ եղբոր հետ, եւ նրանք չեն հասկանում թե դուք ինչ եք ասում, նրանք անմիջապես դառնում են անդիմակայելի դաժան: Եվ հենց այդ պահին մտածում եք. «Մի՞թե տղամարդը կարող է այդքան հիմար լինել»:
Թարգմանությունը` Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ