կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-20 11:42
Աշխարհ

Քադաֆիի մերձավորները փախչում են

Քադաֆիի մերձավորները փախչում են

Լիբիացի ապստամբները երեկ հայտարարել են, որ Մուամար Քադաֆիի մերձավորներից` Ջամահիրիայի երկրորդ դեմքը համարվող Աբդել Սալամ Ջալուդը փախել է երկրից:

Ըստ Associated Press-ի` Ջալուդը Քադաֆիին օգնել էր 1969-ին հեղաշրջում կատարել ու իշխանության գալ` Լիբիան միապետությունից հանրապետության վերածելով: Նա մոտ երկու տասնամյակ առաջնորդի ամենավստահված անձն էր, սակայն 1990-ականներից նրանց միջեւ հաճախակի էին տարաձայնություններ առաջանում:

Ապստամբների ներկայացուցիչ Մահմուդ Շամամը գործակալությանը պատմել է, որ Ջալուդի ընտանիքը փախել է ապստամբների կողմից վերահսկվող տարածք` լեռները, իսկ այնուհետեւ մեկնել Եվրոպա: Լուսանկարը, թե ինչպես է Ջալուդը ժամանում Զինտան քաղաքը, ապստամբները տեղադրել են Facebook-ում:

Այս շաբաթ` ավելի վաղ, Քադաֆիի ներքին գործերի նախարարը նույնպես ընտանիքի հետ լքել է Լիբիան եւ ժամանել Կահիրե: Եգիպտացի պաշտոնյաները հաստատել էին այդ փաստը:

Ապստամբները հայտարարել են, որ օգոստոսի վերջին սպասում են Քադաֆիի 42-ամյա իշխանության ավարտին: