|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայցի քննության վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց, պատճառը նրա փաստաբանի չներկայանալն էր:
Խաչատրյանի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը դատարանին գրություն էր ուղարկել, որում հայտնել էր, որ հիվանդության պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին, և հորդորել էր հետաձգել այն, քանի որ ցանկանում է կարևոր փաստաթղթեր հրապարակել:
Պատասխանող, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը նիստը հետաձգելու դեմ չառարկեց: Փաստաբանը դատարանին հայտնեց, որ ապացույցների ենթակա փաստաթղթերի շրջանակը պատրաստ է:
Այսպիսով` հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 12-ին:
Հիշեցնենք, որ Խաչատրյանը պահանջում է հերքել Սամվել Հարությունյանի կողմից մամուլի միջոցով տարածված` իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները, իսկ որպես բարոյական վնասի փոխհատուցում` Հարությունյանից պահանջում է բռնագանձել 1.5 մլն դրամ գումար: