կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-11 11:51
Առանց Կատեգորիա

Մաք­սա­վո­րի ազ­գու­թյու­նը

Մաք­սա­վո­րի ազ­գու­թյու­նը

«Ջա­վախք» հայ­րե­նակ­ցա­կան մի­ու­թյան նա­խա­գա­հու­թյու­նը հայ­տա­րա­րու­թյուն է տա­րա­ծել, որում մտա­հո­գու­թյուն է ար­տա­հայ­տել ՀՀ մաք­սա­յին ծա­ռա­յու­թյան մի որոշ­ման կա­պակ­ցու­թյամբ, ըստ որի` Բավ­րա­յի մաք­սա­կե­տում Վրաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի կող­մից լրաց­վող բեռ­նա­մաք­սա­յին հայ­տա­րա­րագ­րե­րի տրա­մադր­ման հա­մար մտցվել է բրո­կե­րա­յին միջ­նոր­դավ­ճար: Որո­շու­մը, ինչ­պես նշված է հայ­տա­րա­րու­թյան մեջ, հա­րու­ցել է առանց այն էլ բազ­մա­թիվ սո­ցի­ա­լա­կան խնդիր­ներ ու­նե­ցող ջա­վախք­ցի­նե­րի բուռն դժգո­հու­թյու­նը: «Հաս­կա­նա­լի է, որ բրո­կե­րա­յին միջ­նոր­դավ­ճա­րը գանձ­վում է ըստ սահ­ման­ված կար­գի և գոր­ծում է բո­լոր սահ­մա­նա­յին կե­տե­րում: Այս դեպ­քում խնդի­րը բո­լո­րո­վին այլ է, քա­նի որ Բավ­րա­յի սահ­մա­նա­կե­տից Հա­յաս­տան են մուտք գոր­ծում բա­ցա­ռա­պես մեր հայ­րե­նա­կից­նե­րը` ջա­վախք­ցի­նե­րը, հե­տև­ա­բար ստաց­վում է, որ մայր հայ­րե­նիք մուտք ու ել­քի հա­մար ջա­վախք­ցին գու­մար է վճա­րում, ին­չը չի ըն­կալ­վում վեր­ջին­նե­րիս կող­մից և չի տե­ղա­վոր­վում առողջ տրա­մա­բա­նու­թյան մեջ»,- աս­ված է հայ­տա­րա­րու­թյան մեջ:

 

Հայ­րե­նակ­ցա­կան մի­ու­թյան ուղ­ղա­կի մե­ղադ­րանք­նե­րը հայ­րե­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին` «անտ­րա­մա­բա­նա­կան և անըն­կա­լե­լի» գոր­ծե­լա­կեր­պի առ­թիվ, ոչ մի­այն տե­ղին են, այ­լև ար­դա­րա­ցի, որով­հե­տև դժվար է պատ­կե­րաց­նել առա­վել հայ­րե­նա­դավ որո­շում, քան ար­դեն կա­յաց­վածն է: Ու­շագ­րավ և հատ­կան­շա­կան է հայ­տա­րա­րու­թյան մի հատ­վա­ծը, որ­տեղ հայ­րե­նակ­ցա­կան մի­ու­թյան նա­խա­գա­հու­թյան անու­նից ջա­վախք­ցի­նե­րին «հան­դարտ­վե­լու», «համ­բե­րու­թյամբ զին­վե­լու» կո­չեր են ար­վում: Որ­քա'ն ան­խե­լա­միտ, որ­քա'ն թե­րի և որ­քա'ն ազ­գա­դավ որո­շում է կա­յաց­վել, որ հա­րու­ցել է սահ­մա­նից այն կողմ ապ­րող մեր հայ­րե­նա­կից­նե­րի այ­սօ­րի­նակ վրդով­մուն­քը:

 

Հայ­րե­նի մաք­սա­վոր­նե­րի ապազ­գա­յին որո­շու­մը և դրան հա­ջոր­դած` ջա­վախք­ցի­նե­րի բո­ղո­քը թեև դար­ձել են վեր­ջին օրե­րի քա­ղա­քա­կան հրա­տապ խնդիր­նե­րից մե­կը, բայց, մեր իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար կրկին հատ­կան­շա­կան բան, խնդրին որևէ կերպ չեն ար­ձա­գան­քել ո'չ Ազ­գա­յին ժո­ղո­վը, ո'չ կա­ռա­վա­րու­թյու­նը, ո'չ որևէ բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա, չի ար­ձա­գան­քել նաև բուն մե­ղա­վո­րը` մաք­սա­յին ծա­ռա­յու­թյու­նը: Չի ար­ձա­գան­քել նույ­նիսկ, տա­րօ­րի­նակ բան, «Արի տուն» ծրագ­րի տի­ե­զե­րա­կան նվա­ճում­նե­րով օրու­մեջ գլուխ գո­վող Սփյուռ­քի նա­խա­րա­րու­թյու­նը, մինչ­դեռ տրա­մա­բա­նու­թյու­նը հու­շում է, որ հենց վեր­ջինս պի­տի լի­ներ առա­ջին ար­ձա­գան­քողն ու խնդի­րը կար­գա­վո­րել փոր­ձո­ղը:

 

Ամ­բողջ այս պատ­մու­թյան մեջ խիստ ու­շագ­րավ է մի հան­գա­մանք ևս: Այդ ինչ­պե՞ս է պա­տա­հել, որ ՀՀ մաք­սա­յին ծա­ռա­յու­թյու­նը կա­րո­ղա­ցել է սու­սու­փուս, առանց անհ­րա­ժեշտ հրա­պա­րա­կայ­նու­թյան, լավ իմա­նա­լով, թե ըն­դուն­վե­լիք որո­շու­մը և, հատ­կա­պես, դրա­նում որևէ բա­ցա­ռու­թյուն չամ­րագ­րելն ինչ ար­ձա­գանք կա­րող են ստա­նալ ջա­վախք­ցի­նե­րի կող­մից, վերց­նել ու այս­պի­սի որո­շում կա­յաց­նել: Մաք­սա­յին ծա­ռա­յու­թյունն ինչ­պե՞ս կա­րող էր կա­րող չգի­տակ­ցել-չկա­րև­ո­րել Բավ­րա­յի մաք­սա­կե­տով մեր հայ­րե­նա­կից­նե­րի ամե­նօ­րյա եր­թև­ե­կի և' տնտե­սա­կան, և' հո­գե­բա­նա­կան, և', գլխա­վո­րը, ազ­գա­պահ­պան բա­ցա­ռիկ նշա­նա­կու­թյու­նը: Ու­րեմն ինչ­պե՞ս չհարց­նել` ազ­գու­թյամբ ով­քե՞ր են աշ­խա­տում ՀՀ մաք­սա­յին ծա­ռա­յու­թյու­նում: Ակն­հայտ է, որ ար­տա­գաղ­թի մեծ փոր­ձա­ռու­թյուն ու­նե­ցող մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը ար­տա­գաղ­թը խթա­նող ևս մեկ հնա­րա­վո­րու­թյուն են «ձեռք գցել». մեծ «հա­ջո­ղու­թյուն­նե­րի» հաս­նե­լով հայ­րե­նի­քում` նրանք փոր­ձում են ար­տա­գաղ­թը խրա­խու­սել նաև պատ­մա­կան հայ­րե­նի­քի մի մա­սը կազ­մող, սա­կայն օտար տի­րա­պե­տու­թյան տակ գտնվող Ջա­վախ­քում: Եվ այդ հե­ռան­կա­րը մի­ան­գա­մայն իրա­կան է, եթե այս­պես անմ­տո­րեն կտրում ենք երկրամասը Մայր հայ­րե­նի­քին մի­աց­նող պոր­տա­լա­րը:

 

Լև­ոն ՍԱՐԳՍՅԱՆ