կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-11 10:29
Քաղաքական

Պատիժ՝ պատգամավորներին

Պատիժ՝ պատգամավորներին

ԱԺ ղեկավարությունը սկսել է պատգամավորների հանդեպ պատժամիջոցներ կիրառել: 76 պատգամավոր այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին խորհրդարանի լիագումար նիստերից, մշտական հանձնաժողովների նիստերից ու խորհրդարանական լսումներից անհարգելի բացակայելու համար իր աշխատավարձն ամբողջությամբ չի ստացել:

 

Ընդ որում, փոքր խմբակցությունների՝ ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» բոլոր պատգամավորներն այդ ընթացքում ունեցել են բացակայություն: ՀՀԿ-ից պատժվել է 25, ԲՀԿ-ից՝ 28 պատգամավոր:

 

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնել են, որ այդ 76 պատգամավորին անհարգելի բացակայելու համար չվճարված աշխատավարձն, ընդհանուր առմամբ, կազմել է 2 մլն 466 հազար 300 դրամ:

 

Թե կոնկրետ ովքեր են անհարգելի բացակայած ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական պատգամավորները, ԱԺ-ից թերթի գրավոր հարցմանն ուղարկած պատասխանում չեն մանրամասնել: