|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Պակիստանի դատարանը 45-ամյա Ասյա Բիբիին դատապարտել է մահվան, բայց ոչ նրա համար, որ նա սպանել է, վնասել կամ գողացել, այլ իր ասածի համար, տեղեկացնում է CNN-ը:
Բիբին, ով Քրիստոնյա է, խախտել է Պակիստանի անարգանքի մասին խիստ օրենքը՝ վիրավորելով իսլամը և Մուհամեդին, հանցագործություն, որն ըստ Պակիստանի քրեական օրենսգրքի պատժվում է մահապատժով կամ ցմահ ազատազրկմամբ:
Դեպքը տեղի է ունեցել 2009 թ.-ին. դաշտում աշխատելիս ճաշի ընդմիջման ժամանակ երբ Բիբին իր բաժակը ջրի դույլի մեջ է մտցրել, նրա գործընկերները բողոքել են, որ ջուրը պղծվել է ոչ մուսուլմանի կողմից: Դրանից հետո վեճ է առաջացել կանանաց միջև, որի արդյունքում, ըստ վկաների, Բիբին վիրավորանքներ է նետել Մուհամեդի հասցեին:
Բիբին բաղոքարկել է որոշումը: Նրա գյուղացի հարևանները միաձայն համաձայնել են դատարանի որոծման հետ՝ ասելով, որ նրան պետք է կախել, իսկ քաղաքի հոգևորականն ասել է, որ դատարանի որոշումն իմանալուց ուրախության արդյունքներ են հոսել իր աչքերից: