կարևոր
2929 դիտում, 1 ամիս առաջ - 2024-07-27 16:22
Հասարակություն

Մի ժամանակ խրամատ ու հայրենիք պահելը պատիվ էր, սրանք մի տառը փոխել են ու դարձրել՝ պատիժ․ Բագրատ Սրբազան

«Քիչ առաջ լուր ստացանք, որ օգոստոսի 15-ից սեպտեմբերի 15-ն ակտիվ մարդկանց զինվորական վարժանքների, հավաքների են հրավիրելու»,- Վայքում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ասաց Բագրատ Սրբազանը։

«Երբ մենք խոսում ենք նախատեսվելիք բաների մասին, սկսում են գործողություններ անել»,- հավեց նա։

«Սրանց հոգիների մեջ սահմանում գտնվելը պատիժ է։ Մի ժամանակ մեր մտքում, մեր երկրում խրամատում լինելը, խրամատ ու հայրենիք պահելը պատիվ էր, սրանք մի տառը փոխել են ու դարձրել են պատիժ»,-նշեց Բագրատ Սրբազանը։

Մանրամասն՝ տեսանյութում։