|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Ազատագրում» շարժման ղեկավար Միքայել Բադալյանի նկատմամբ նշանակվեց պատիժ՝ տուգանք 300.000 դրամի չափով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Դատարանի դատավճռի հետ միանշանակ համաձայն չենք եւ այն կբողոքարկենք վերաքննության կարգով»,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ Միքայել Բադալյանը մեղադրվում է ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու մեջ: Քրեական գործը վերաբերում է ապրիլի 11-ին Բադալյանի տելեգրամյան ալիքով տարածված մի գրառման, որում վերջինս նշում է, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար ահաբեկչություններ են հնարավոր Հայաստանի տարածքում։ Գրառմամբ ասվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «փորձում է խափանել ապրիլի 19-ին Մոսկվա ուղևորությունը»։ Ըստ բլոգերի՝ Փաշինյանը դա ուզում է անել Հայաստանում արտակարգ իրավիճակ ստեղծելով, որի համար «կօգտագործվի ահաբեկչական «Սասնա Ծռեր» կազմակերպությունը, որը միգուցե Հայաստանի տարբեր հատվածներում ահաբեկչական գործողություններ կատարի»։