Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանցի դատախազը կեղծ մեղադրանքով կալանավորված Վագիֆ Խաչատրյանի համար 15 տարվա պատիժ է պահանջել։
Գործով մեղադրող, գլխավոր դատախազի օգնական Մուգեդես Սուլթանովը ելույթ ունեցավ և պահանջեց Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման։
Դատախազն իր ելույթում պահանջել է, որ Վագիֆ Խաչատրյանը պատիժը կրի բանտում, իսկ պատիժը կրելուց հետո վտարվի Ադրբեջանից։
Առաջիկայում սպասվում է վերջնական դատավճիռը։
Հիշեցնենք, որ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը մեղադրվում է ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ իբր Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում տեղի ունեցած «զանգվածային սպանությունների համար»։ Վագիֆ Խաչատրյանը հերքում է Բաքվի ներկայացրած մեղադրանքները։
Ադրբեջանցի իրավապահները նրան սեպտեմբեր ամսին առևանգել էին Հակարիի կամրջից, երբ նա հատում էր Հայաստանի սահմանը՝ սրտի անհետաձգելի վիրահատություն անցնելու համար։