|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` այսօր առավոտյան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չարտերային ուղիղ չվերթով մեկնել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն:
Վաղը` հունիսի 11-ին Դանիայում կանցկացվի 2014թ. Աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի հերթական հանդիպումը Դանիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջեւ:
Ինչպես հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը` Հայաստանի ազգային հավաքականի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել: Ազգային ընտրանին հանգրվանել է «Հիլթոն Կոպենհագեն Էյրփորտ» հյուրանոցում:
Այսօր երեկոյան, Երևանի ժամանակով ժամը 21:00-ին, Հայաստանի ազգային ընտրանին նախախաղային մարզում կանցկացնի Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում, որտեղ տեղի է ունենալու հանդիպումը:
Մարզումից առաջ, Երեւանի ժամանակով ժամը 20:30-ին կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդանի Մինասյանի մամուլի ասուլիսը:
Հիշեցնենք, որ Հայաստան-Դանիա հանդիպումը կայանալու է հունիսի 11-ին, Երևանի ժամանակով ժամը 22:15-ին, Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում: