Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Լատվիայի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև կայացած պայմանավորվածության համաձայն սեպտեմբերի 3-ին Լատվիայում տեղի կունենա ընկերական հանդիպում Լատվիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև: Հանդիպման անցկացման կոնկրետ վայրը, ժամը, ինչպես նաև տոմսերի հետ կապված տեղեկությունները կհայտարարվեն ավելի ուշ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Լատվիա-Հայաստան հանդիպումը կլինի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների վերջին փորձարկումը ԵՎՐՈ-2016-ի որակավորման փուլի՝ սեպտեմբերի 7-ին կայանալիք Դանիա-Հայաստան հանդիպումից առաջ:
Ավելացնենք, որ երկու երկրների ազգային հավաքականները մինչ այս հանդիպել են ընդամենը մեկ անգամ: 2009 թ. փետրվարի 11-ին Կիպրոսի «Ցիրիոն» մարզադաշտում տեղի ունեցած ընկերական հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Հայաստանի ազգային հավաքականի խաղային օրացույցում նշված էր, որ մեր ընտրնանին նույն օրը ընկերական հանդիպում կանցկացնի Իրաքի հավաքականի հետ, սակայն որոշ ժամանակ անց այն հեռացվել էր: