|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ հյուրընկալելով Սերբիայի հավաքականին, իսկ հոկտեմբերի 14-ին տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումը: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի ազգային հավաքականը այսօրվանից սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Առաջին մարզումը կրում էր վերականգնողական բնույթ: Հավաքական հրավիրված 25 ֆուտբոլիստներից մարզմանը մասնակցեցին 21-ը: Գևորգ Ղազարյանը չի ժամանել հավաքական վնասվածքի պատճառով, իսկ Հովհաննես Համբարձումյանը, Արտակ Դաշյանը և Արթուր Միրանյանը հավաքականին կմիանան այսօր երեկոյան: Հրայր Մկոյանն անցկացրեց թեթև նախավարժանք, սակայն, ամենայն հավանականությամբ, նույնպես չի մասնակցի հանդիպմանը վնասվածքի պատճառով: Վաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս երկու մարզում:
ՀՖՖ պաշտոնական կայք