|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պետական գույքի կառավարման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը եւ միջգերատեսչական կապերի խորացմանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում պետական գույքի կառավարման ոլորտում նախատեսվում է իրականացնել մի շարք բարեփոխումներ` ուղղված կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը եւ այս համատեքստում կարեւորել է Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ սերտ համագործակցությունը եւ փորձի փոխանակումը:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը: