|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ ներում է շնորհվել 20 դատապարտյալի: Մասամբ ներում է շնորհվել 22-ին:
Մերժվել է ներում շնորհել 103 դատապարտյալի` հաշվի առնելով նախկին դատվածությունները, ազատազրկման վայրից բացասական բնութագրիրը, կատարած հանցագործության բնույթը եւ հասարակական վտանգավորությունը: