|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մանրամասնելով, որ որ բժշկության և գիտության շնորհիվ հնարավոր է հաղթել աշխարհում մեծ տարածում գտած անհայտ ծագման COVID-19 կորոնավիրուսին. հայտնում է Yerkir.am-ը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Հատկապես գիտության և բժշկության շնորհիվ մենք կհաղթենք վիրուսին։ Ես այսօր հանդիպել եմ ախտորոշման և բուժման ոլորտում զբաղված մեր լավագույն հետազոտողների հետ։ Մեր մասնագետների ջանքերն ամբողջությամբ ներգրավված են COVID-19-ի դեմ պայքարելու ուղղությամբ»։
Վերջին տվյալներով՝ Ֆրանսիայում 20.142 կորոնավիրուսակիր կա, որից 862-ը մահացության, իսկ 2.207-ն՝ ապաքինման դեպքեր են։