կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-03 15:41
Քաղաքական

Միջավայրը թույլ է տալիս մարդկանց լինել ցինիկության, լկտիության գագաթում. Արամ Մանուկյան

Միջավայրը թույլ է տալիս մարդկանց լինել ցինիկության, լկտիության գագաթում. Արամ Մանուկյան

Կադրերն այստեղ մեղավոր չեն, անգամ` այդ կրակողները, նրանց հովանավորները` մարզպետը, քաղաքապետը, այլ ամենաթողությունն ու «բեսպրեդելն» է մեղավոր, որ ստեղծվել է իշխանության կողմից. Գորիսի միջադեպին անդրադառնալով`yerkir.am-ին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

 

Նրա մեկնաբանությամբ` վերից վար է այդ մթնոլորտը, եւ այնպես չէ, որ մի ինչ-որ հանցագործություն եղավ Գորիսում, մեկն էլ` Գյումրիում: «Ամենեւին… Հայաստանում իշխանությունը ստեղծել է մի միջավայր, ուր թույլատրվում է հանցագործություն անել ու չպատժվել: Այդպիսի տասնյակ դեպքեր կարող ենք նշել, որ կրակում են, թիկնապահները ծեծում են եւ այլն: Սա գնալով պիտի հաճախանա, քանի որ այս մարդկանց ապրելու ձեւը սա է, այս մարդկանց ստեղծած մթնոլորտը, համակարգը սա է»,- նշեց Արամ Մանուկյանը:

 

Yerkir.am-ի հարցին, թե, պատգամավորի կարծիքով, այս միջադեպը կլինի հերթակա՞նը, որ անպատիժ կմնա, մեղավորները պատասխան չեն տա, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Չգիտեմ. Այս համակարգը նաեւ զոհաբերություններ էլ է ընդունում. կարող է իր միջից «ոչ խելոքին» պատժել, այդ օրինակներն էլ ունենք: Բայց կարեւորն այստեղ միջավայրն է, ոը թույլ է տալիս մարդկանց լինել ցինիկության, լկտիության գագաթում եւ անընդհատ կրկնել դա. Օրական մի այդպիսի դեպք է լինում: Ի՞նչ է` վարչապետի կիպրոսյան պատմությունը սրանից շա՞տ է տարբերվում, ամենեւին, դա ուրիշ հոդված է, սա այլ հոդված է: Սերժ Սարգսյանի կազմակերպած արտագաղթը նույն միջավայրը չէ՞. դա էլ մեկ այլ հոդված է` ժողովրդի կազմակերպված տարհանումն է…»:

 

ՀԱԿ պատգամավորը հավելեց, որ այնպես չէ, որ Սուրիկ Խաչատրյանը հանկարծ վերցրել ու հանցագործություն է կատարել. «Ինքը չէր կարող չանել, ինքն այդ միջավայրում է, ու եթե այդպես չաներ, կարող էր ավելի վատ վիճակում հայտնվե»,- ասաց Արամ Մանուկյանը: