Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ը քննարկում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում առաջադրված թեկնածուների ընտրության հարցը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ամբիոնին մոտեցել էր Արամ Մանուկյանի նկարով։ Մեր աշխատասենյակներում կախվում է Արամ Մանուկյանի նկարը, ձեր սենյակներում՝ Նիկոլ Փաշինյանինը։ Դա է տարբերությունը։ Այս մասին ասաց ընդդիմադիր պատգամավորը։ «Շեֆի ասածը թութակի նման կրկնելը մեր հիմքը չէ։ Հիմքը՝ Անկախության հռչակագիրն էր, պետությունն էր, Հայաստանի Հանրապետությունն էր, 70 տարի Սփյուռքում Դաշնակցության պահած անկախության գաղափարն էր, փայփայած եռագույնն էր։ Այն եռագույնը, որի համար շատ շատերը նաև Սփյուռքում զոհվեցին» ,-ասաց Մանուկյանը։
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին ուղղեց՝ կարո՞ղ է Հայաստանի պաշտոնյան ստորագրել, նախաստորագրել որևէ փաստաթղթի տակ, որը կարող է վեր լինել իր երկրի սահմանադրությունից, օրենքից։
Հիշեցնենք՝ երեկ, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բացահայտեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար։
«Բառերի կույտ, 4-րդ հանրապետություն, 148-րդ հանրապետություն, որ մենակ հիմնավորեն։ Նոր սահմանադրության առաջ բերելու հարցը կապ ունի Ադրբեջանի հետ ընթացող բանակցությունների և սեղանին դրված Երևան-Բաքու փոխանակվող պայմանագրի նախագծի հետ» ,-ընդգծեց Մանուկյանը։