|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Լիբիայում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Իան Մարտինը մտահոգություն է հայտնել, որ Մուամար Կադաֆիի ռեժիմի տապալումից հետո Լիբիայում մեծ քանակությամբ զինամթերք է մնացել առանց հսկողության:
Associated Press-ին տված հարցազրույցում նա նշել է, որ անհնար է կանխել Լիբիայի ամբողջ տարածքում տարածված մաքսանենգությունը: ՄԱԿ-ի ներկայացուցիչը նաեւ հայտնել է, որ մի քանի ռազմական զինանոցներ արդեն թալանվել են, եւ ՄԱԿ-ը կարողացել է ապահովել միայն քիմիական զենքի զինանոցների անվտանգությունը: