|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Սյունիքի մարզային վարչության ու Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան-Մեղրի ճանապարհի 190-րդ կիլոմետրին ստուգել են Արցախից վերադարձած 37-ամյա մի տղամարդու ջիպը։ ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ մեքենայում հայտնաբերվել է գործարանային համարով երկու նռնականետ, նռնականետի արկեր, նռնակներ, ջերմատեսիլ և օպտիկական սարքեր, գործարանային համարով ձեռքի գնդացիր, գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, երկու ատրճանակ, փամփշտատուփեր, տարբեր հրազենների և տրամաչափի 1200-ից ավելի փամփուշտ, հանդերձանք, կապի միջոցներ և այլն։ Հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է։
Ոստիկանությունը շարունակում է միջոցառումները՝ Արցախից ապօրինի կերպով զենք-զինամթերք բերելու դեպքերը բացառելու ուղղությամբ։