|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
2018թ․ օգոստոսի 1-ին Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացի Ս. Պ․-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, մեկ հատ պահեստատուփ լցված 5․45 մմ տրամաչափի 30 հատ փամփուշտներով, 1 հատ երկփողանի 16մմ տրամաչափի որսորդական հրացան, երկու հատ հակատանկային ական, 600մ հատ 7․62մմ և 60 հատ 5․45 մմ տրամաչափերի փամփուշտներ։
Ս․Պ․-ը բացատրություն է տվել այն մասին, որ նշված զենքերը և զինամթերքը գտել է 1992-1994 թթ-ին։ Հայտնաբերված զինամթերքի վերաբերյալ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն