Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական գործիչ Արա Վարդանյանը գրում է.
«Նախագահ Քոչարյանի ասուլիսն ավարտվեց։
Ի՞նչ սպասելիքներ կային այդ ասուլիսից և ի՞նչ եղավ իրականությունյունում (expectations vs reality)։ Սա իրականում շատ կարևոր հարց է։ Կան մարդիկ, որոնք սպասում են պոպուլիզմի, կան` որոնք սպասում են ստերի և կան` որոնք սպասում են իրականության սթափ և ճիշտ գնահատականի։ Ասուլիսը միանշանակ բավարարեց 3-րդ խմբում ընդգրկված մարդկանց, այդ թվում նաև ինձ։
Ցավոք, վերջին երեք տարին նաև ժողովրդի վրա է բավականին վատ ազդեցություն ունեցել` մարդիկ ավելի շատ հակված են լսել ստեր, պոպուլիստական մտքեր, բացահայտումներ և նմանատիպ տեղեկատվական աղբ, ինչը շատ տարածված է այն երկրներում, ուր իշխանություններին հաջողվում է քաղաքական բոլոր թեմաները տեղափոխել սոցիալական ցանցերի հարթակ։ Այսինքն ռեալ բողոքը փողոցից տեղափոխվում է համացանց. լայք կամ դիսլայք կոճակը իր վրա է վերցնում քվե տալու, փողոցում պայքարելու և որևէ ռեալ գործողության գնալու հատկանիշները` դրանով իրականում նվազեցնելով իշխանությանը սպառնացող բոլոր վտանգները։
Նախագահը շատ պարզ նշեց իշխանափոխության հասնելու համար ամենակարևոր գործոնը` ժողովրդի մասնակցությունը պրոցեսին։ Այո, հերիք է ձեզ ստերով կերակրեք և մասնակից լինեք պրոցեսներին լայքով կամ դիսլայքով։
Շուտով վերսկսվելու է փողոցային պայքարը. պատրաստվեք Հայրենիքի ազատագրմանը...»,- գրել է նա։