Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՉԻ» տեղեկություններով՝ նոր կոնֆլիկտ է հասունանում քրեական աշխարհում, և, ինչպես մնացած բոլոր դեպքերում, այս անգամ ևս պատմության մեջ շոշափվում են բարձրաստիճան պաշտոնյաների զավակների ու ազգականների անունները:
«Այս անգամ իրադարձությունները պտտվում են Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանի որդու Մհերի և Աժ՝ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի զարմիկի՝ Գևորի անունները: Մի կողմում Մհերն ու Գևորն են, մյուս կողմում՝ թաղային հեղինակության համարում ունեցող Քանաքեռցի Տույը: Մեր տեղեկություններով՝ Վաչե Ղազարյանի որդին՝ Մհերը, և Սամվել Ալեքսանյանի զարմիկը՝ Գևորը, խնդիր են ունենում քաղաքացիներից մեկի հետ: Նա պաշտպանության նպատակով դիմում է թաղային հնղինակությանը՝ Տույին:
Վերջինս քաղաքացու շահերի պաշտպանության շրջանակներում հեռախոսազրույց է ունենում Մհերի և Գևորի հետ, որոնք հայտնում են, որ իրեն դիմած անձնավորությունը սխալ է պահել իրեն, ուստի պետք է պատժվի: Տույն էլ փորձում է խնդիրը լուծել վկայակոչելով իր անձն ու հեղինակությունը:
Սա զայրացնում է երիտասարդներին, որոնք կոպիտ ու վիրավորական բառերով հեռուն են ուղարկում Տույին: Վերջինս դնում է լսափողը և այլևս չի պատասխանում բարձրաստիճանների ազգականների զանգերին: Հասկանալով, որ պատմությանը կարող է իր դեմ շրջվել՝ Քանաքեռցին այս անգամ արդեն իր պաշտպանության հարցերով դիմում է գեներալ Հայկազ Բաղմանյանին և ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին՝ Քեթրինի Միհրանին: Թե ինչպես կամ ում օգտին կհանգուցալուծվի ստեղծված իրավիճակը՝ պարզ կդառնա առաջիկա զարգացումներից»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։