կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-24 21:53
Իրավական

Մահափորձ Երևանում երկու հեղինակությունների նկատմամբ. NewsBook

Մահափորձ Երևանում երկու հեղինակությունների նկատմամբ. NewsBook

NewsBook-ը գրում է.

«NewsBook-ի տեղեկություններով այսօր մահափորձ է իրականացվել միանգամից երկու հեղինակությունների նկատմամբ: Այս անգամ թիրախ են ընտրվել Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, ինչպես նաև Արամ Վարդանյանը՝ Վստրեչի ապերը: Մահափորձի արդյունքում, մեր տեղեկություններով, հայտնի հեղինակությունները չեն տուժել:

Նկատենք, որ Դոն Պիպոն, որը բնակվում է Իտալիայում, այս օրերին Երևանում է: Բացի այդ էլ նրա նկատմամբ մահափորձ ևս մեկ անգամ ծրագրավորվել է 2013 թվականին: Այն ժամանակ Դոն Պիպոյին հաջողվեց բացահայտել ոչ միայն քիլլերի ինքնությունը, այլ նաև պարզել պատվիրատուների անունները:

Մեր տեղեկություններով այս դեպքով ևս ուրվագծվում է պատվիրատուի ինքնությունը: Բոլոր դեպքերում սա չափազանց լուրջ միջադեպ է հայտնի շրջանակների համար, և համապատասխան «քննարկումները» այս առիթով՝ ահագին երկար կտևեն, հետաքրքիր տեղաշարժեր արձանագրելով: Հավելենք նաև, որ մեզ չհաջողվեց ճշտել՝ երկու հեղինակությունները միասին են եղել, ըստ այդմ՝ միասին են ենթարկվել մահափորձի, թե՞ չարագործները այլ պլանավորմամբ են գործել: