|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալ Դ. Մուրադյանը: Նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ. հաղորդում է ՀՔԾ-ն:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանը 2012թ. փետրվարից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում դատապարտյալ Արտակ Հակոբյանից և նրա կնոջից՝ Հայաստան Հակոբյանից, Արտակ Հակոբյանին պատժի կրումից վաղաժամկետ ազատելու համար պահանջել ու ստացել է ընդհանուր՝ 14.000 ԱՄՆ դոլար:
Բացի այդ, նույն հարցի համար Արտակ Հակոբյանի ծանոթների միջոցով ձեռք է բերել 540.000 ՀՀ դրամի կահույք: Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ: