Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ստուգումներ են իրականացվել: Այդ ընթացքում կալանավորներն աղմուկ են բարձրացրել և իրենց բողոքն արտահայտել: Yerkir.am-ին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ ստուգումների արդյունքում հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով, իսկ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ պետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են:
««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարված այցելության ընթացքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք առերևույթ պարունակում են տեղեկություններ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել քրեական գործ: Քրեական գործն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար: Դատախազի որոշմամբ ժամանակավորապես (մինչև նախաքննության ավարտը) դադարեցվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ պետի լիազորությունները»,- մեր հարցին ի պատասխան նշեցին դատախազության հանրային կապերի վարչությունից: