Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն այսօր փոփոխություններ և լրացումներ կատարեց ավելի վաղ ընդունած իր որոշման մեջ` տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման ընթացակարգը հնարավորինս պարզեցնելու և ոլորտն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ոստիկանապետին հանձնարարեց ավտոմեքենաների գրանցման եւ գրանցումից հանելու մոնիտորինգի արդյունքները, ինչպես նաև ոստիկանապետի հանձնարարությունների կատարման ընթացքը վերցնել անձնական հսկողության տակ։
«Վերցրեք վերահսկողության վերջին արդյունքները եւ ծանոթացեք, թե ինչպես են կատարվում ձեր հանձնարարականները»,- ասաց վարչապետը:
Ի պատասխան ոստիկանապետը նշեց. «Ընդամենը երեկ եմ եղել տեղերում եւ նորից անձամբ ստուգել: Յուրաքանչյուր փաստ առանձին կքննարկեմ ու ձեզ կներկայացնեմ»: