Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր կայացավ եռակողմ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի քարտուղար Հրաչ Ռոստոմյանի, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ծրագրի տնօրեն Վահե Հովհաննիսյանի և Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ.) կենտրոնական վարչության ներկայացուցիչ Բագրատ Եսայանի միջև:
Հուշագիրը հավաստում է երեք կողմերի պատրաստակամությունը` համագործակցել Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական 9–րդ մարզախաղերի անցկացման ժամանակ: Իսկ մարզախաղերի հաջող անցկացմանը նպաստելու համար «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տրամադրելու է 100 000 ԱՄՆ դոլար։
Մարզախաղերն օլիմպիական ոգով ու արդար խաղի կանոններով անցկացնելու հարցում ակնկալվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի օժանդակությունը:
Մանրամասները` տեսանյությում:
Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական 9-րդ մարզախաղերն այս տարի կկայանան հուլիսի 27–ից օգոստոսի 3-ը Երևանում և կներառեն հետևյալ մարզաձևերը` բասկետբոլ, ֆուտբոլ, վոլեյբոլ, թենիս, թեթև ատլետիկա, լող, սեղանի թենիս, շախմատ:
Ակնկալվում է շուրջ 600 մարզիկների մասնակցություն: