|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի պատվիրակության եւ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի միջեւ հոկտեմբերի 6-ին խորհրդարանում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:
Պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննեսյանը բարձր գնահատեց համագործակցությունը հասարակական սեկտորի հետ` նշելով, որ «Եվրանեսթ» ԽՎ-ին անդամակցության կես տարվա ընթացքում արդեն հաջողվել է երկու աշխատանքային քննարկում անցկացնել ազգային պլատֆորմի հետ: Արդյունքում հայկական ազգային պլատֆորմի առաջարկները դարձել են վեհաժողովի տարբեր հանձնաժողովներում երկու առանձին զեկույցների թեմաներ:
Ազգային պլատֆորմի համակարգող Վաչե Քալաշյանի բնորոշմամբ` ստորագրված հուշագիրը կնպաստի թե՛ հասարակության կոնսոլիդացիային ու համերաշխությանը, թե՛ կհանգեցնի նոր գաղափարների: Նա նշեց, որ փոխըմբռնման հուշագիրը ամբողջ հասարակության սեփականությունն է, այն բաց է բոլոր ցանկացողների համար:
ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հուշագրում ամրագրված են համագործակցության հիմնական նպատակները, ուղղությունները, սկզբունքները, կողմերի պարտավորությունները: