Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նոյեմբերի 24-ին առաջին անգամ Ջավախքում անցկացվեց «Մեղուներ-հայերենը բոլորի համար» մրցույթը: Նինոծմինդա քաղաքում այն անցկացվեց Կրթամշակութային երիտասարդական կենտրոնում, որին մանակցում էին 70 աշակերտներ մունիցիպալիտետի տարբեր դպրոցներից: Մինչ այս մրցույթն անցկացվում էր միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դպրոցների աշակերտների համար. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ հայտնում է nor.ge-ն:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեին 3-12-րդ դասարանի բոլոր աշակերտները անկախ առաադիմությունից: Սակայն այս տարի որոշում է կայացվել Նինոծմինդայում մրցույթն անցկացնել 3-8-րդ դասարանցիների շրջանում:
Մրցույթն անցկացվեց 1 փուլով, հատկացված 75 րոպե ժամանակամիջոցում: Հարցերը հիմնականում տրամաբանական բնույթ էին կրում: «Եթե մենք մրցույթը հայտարարեինք բոլոր դպրոցների համար, ապա այդ դեպքում մասնակիցները ավելի շատ կլինեին և մեր շենքում հնարավոր չէր լինի տեղավորել երեխաներին, այդ պատճառով այս տարի մրցույթին մասնակցեցին Նինոծմինդա քաղաքի Կրթամշակութային կենտրոնի, Մեծ և Փոքր Խանչալիների և Սաթխայի աշակերտները»-նշեց մրցույթի պատասխանատու Կարինե Թադևոսյանը:
«Մեղուներ-հայերենը բոլորի համար» մրցույթը անցկացվում է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում սկսած 2014թ.-ից:
Մրցույթի կազմակերպիչ ՛՛Այբ՛՛ հիմնադրամի կողմից անկախ ցուցաբերած արդյունքից աշակրտներին տրվեց վկայականներ, գրիչ և օրացույց, իսկ հաղթող աշակերտներին՝ հուշանվերներ:
Մրցույթն անցկացվել է նաև Ախալքալաքում: