կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-18 12:24
Տարածաշրջան

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է, որ զորավարժությունների ժամանակ արձակված արկն ընկել է Գյանջայի տներից մեկի վրա

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է, որ  զորավարժությունների ժամանակ արձակված արկն ընկել է  Գյանջայի տներից մեկի վրա

Ադրբեջանի ՊՂ ղեկավարը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ երկրում անցկացված զորավարժությունների ժամանակ արձակված արկն ընկել է Գյանջայի (Գանձակ) տներից մեկի վրա. գրում է Minval.az-ը:

«Տանկերն ուսումնական արկեր են կիրառել, մակետներն ուղղված են եղել դեպի սարերը: Արկն ընկել է ժայռի վրա և անդրադարձել»,- ասել է Հասանովը:

Նա նշել է, որ Սեյֆալի հրաձգարանում տանկերի կիրառման հարցը դարձյալ կքննվի, իսկ քաղաքացուն հասցված վնասը կփոխհատուցվի ադրբեջանական բանակի հաշվին:

Երեկ հայտնել ենք, որ «Ազադլըխ» («Ազատություն») թերթի գլխավոր խմբագիր Գանիմաթ Զահիդն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում նշում է, որ 6 օր առաջ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը «լուրջ հաջողությունների է հասել» և հրթիռակոծել Գանձակը (Գյանջա):

«Գանձակի վրա հրթիռ է ընկել: Զաքիր Հասանովը 5 օր առաջ լուրջ հաջողության է հասել: Հավաստի աղբյուրների հաղորդած տվյալների համաձայն` 5 օր առաջ Աղստաֆայի շրջանում զորավարժությունների ժամանակ հրաձգարանից արձակված հրթիռն ընկել է Գանձակ քաղաքի նախկին Կոմսոմոլ թաղամասում գտնվող տներից մեկի վրա: Ռազմական դատախազությունը ցանկանում է պատժել ոչ թե կոորդինատներ տվողին, այլ կրակողին»,- նշում էր Ադրբեջանից Ֆրանսիա արտագաղթած Զահիդը: