կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-16 14:07
Առանց Կատեգորիա

Ինչու են կանայք տղամարդկանցից երկար ապրում

Ինչու են կանայք տղամարդկանցից երկար ապրում

Կանացի օրգանիզմին բնությունն ավելի մեծ դիմադրողականությամբ է օժտել, քանի որ կնոջ իմունային համակարգն ավելի դանդաղ է ծերանում, քան տղամարդկանցը: Դրանով է բացատրվում նաեւ, թե ինչու են կանայք ավելի երկար ապրում տղամարդկանցից: Նման եզրակացության են հանգել ճապոնացի գիտնականները` ուսումնասիրելով 20-90 տարեկան անձանց արյունը. գրում է Meddaily-ն:

 

Ըստ նրանց` տարիքի հետ լեյկոցիտների քանակը երկու սեռի մոտ էլ նվազում է, սակայն լիմֆոցիտների մակարդակը տղամարդկանց մոտ անկում է ապրում ավելի արագ: Իրականում, ընդահանուր առմամբ, տղամարդկանց եւ կանանց ցուցանիշները մոտավորապես նույնն են, քանի որ տղամարդիկ երիտասարդ տարիքում ավելի շատ լիմֆոցիտներ ունեն: Փաստորեն, տարիքի հետ հաշվեկշիռը վերականգնվում է: Բացի դրանից` կանանց օրգանիզում ավելի շատ է էստրոգեն հորմոնը, որը, պաշտպանում է նրանց սիրտ-անոթային հիվանդություններից: Հայտնի է նաեւ, որ սեռական հորմոնները նույնպես ազդում են իմունային համակարգի, մասնավորապես` լիմֆոցիտների որոշակի տիպերի վրա: Իսկ հենց իմունային բջիջների վիճակն է հնարավորություն տալիս գնահատելու մարդու կենսաբանական տարիքը: