|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ բանակի նախարար Դենիել Դրիսկոլին նշանակել է Ուկրաինայի հարցով նոր հատուկ ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է Guardian-ը։
Ավելի վաղ Politico թերթը հայտնել էր, որ Թրամփը Դրիսկոլին ուղարկել է Ուկրաինա, որպեսզի վերջինս Կիևին ներկայացնի ԱՄՆ-ի կողմից մշակվող կարգավորման ծրագիրը:
«Թրամփն իր նոր «հատուկ ներկայացուցիչ» է նշանակել Դրիսկոլին՝ Վենսի ընկերոջը և նախկին համադասարանցուն», - գրում է պարբերականը:
Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով չորս աղբյուրների, հայտնել էր, որ Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը ծրագրում է 2026-ի հունվարին լքել Թրամփի վարչակազմը: