|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
40-50 տարեկան կանայք, ովքեր արագ են ուտում, ավելի շատ ավելորդ քաշ կարող են հավաքել, ի տարբերություն նրանց, ովքեր գերադասում են ուտելիքը դանդաղ ծամել. տեղեկացնում է Doctors.am-ը:
Օտագո համալսարանի կողմից անցկացվել են ուսումնասիրություններ, որոնք միտված էին համեմատելու ուտելու արագությունն ու քաշի ինդեքսը 40-50 տարեկան 1500 կանանց մոտ: Հայտնի է, որ հենց այս տարիքի կանայք են առավել հակված գիրանալուն:
Գիտնականների խոսքերով` այս բացահայտումը կօգնի մշակել ճարպակալման բուժման ավելի արդյունավետ միջոցներ:
«Երբ մենք հաշվի առանք այնպիսի գործոններ, ինչպես, օրինակ, տարիքը, էթնիկ պատկանելիությունը, ծխախոտից կախվածությունը, ֆիզիկական ակտիվությունը և դաշտանադադարի շրջանը, պարզվեց, որ ինչքան արագ են կանայք ուտում, այնքան նրանց քաշի ինդեքսը բարձր է»,- մեկնաբանում է գլխավոր մասնագետ Քերոլայն Հորվաթը:
Կանանց երկամյա ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն մյուս տարի: Եթե արդյունքների վերլուծությունը հաստատի այս կապը, մասնագետները կփորձեն պարզել, թե ինչքանով դանդաղ ուտելը կօգնի նիհարելուն: