Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թեեւ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն արդեն մի քանի անգամ աշխատանքից ազատման դիմում է գրել, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը դեռ չի շտապում նրան փոխարինող նշանակել` Հակոբյանին անվերջ հորդորելով մի քիչ էլ սպասել: Բայց այս ժամանակը փորձում է իր օգտին աշխատեցնել ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը:
«Ժողովուրդ»-իտեղեկություններով՝ Մ. Պողոսյանի մորեղբայրը`ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանը, իր բոլոր կապերն օգտագործում է, որպեսզի քրոջ որդուն նշանակել տա ԱԱԾ տնօրեն: Այդ գործին է խառնվել նաև Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը`ի դեմս քավոր Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշ Բարսեղ): Ու եթե նրանք կարողանան Սերժ Սարգսյանին համոզել, ապա Միհրան Պողոսյանին ԱԱԾ պետ նշանակելու համար պետք է խախտվի «ԱԱԾ մասին» օրենքը, համաձայն որի` ԱԱԾ տնօրեն կարող է դառնալ այն մարդը, ով առնվազն 10 տարի աշխատում է համակարգում: Իսկ Մ. Պողոսյանը ԱԱԾ-ում աշխատել է 2000-2007թթ.: