Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
«Փաստ» թերթը գրում է. «Բանանի շուկայի ազատականացման շուրջ վերջին ամիսներին տարվող լայն քարոզը, պարզվում է, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Բանն այն է, որ, ըստ «Փաստի» տեղեկությունների, բանանի մենաշնորհին տիրապետող գեներալ Միհրան Պողոսյանը հասցրել է գրանցել մի քանի, այսպես կոչված, ֆեյք–ընկերություններ, որոնք նույնպես զբաղված են բանանի ներկրմամբ:
Նավով Վրաստան հասած, Միհրան Պողոսյանին պատկանող ահռելի քանակի բանանը իր եւ իրեն պատկանող այս ֆեյք–ընկերությունների ավտոմեքենաներով տեղափոխվում է Հայաստան:
Եվ տպավորություն է ստեղծվում, թե բանան են ներկրում բազմաթիվ ընկերություններ: Իսկ իրականում այդ ողջ խմբաքանակը «հանգրվանում է» Պողոսյանի բանանի պահեստներում:
Իհարկե, որոշ ընկերություններ իսկապես բանան են ներկրում:
Բայց հիմնականում Միհրան Պողոսյանը, իր ֆեյք–ընկերությունների շնորհիվ, շարունակում է իշխող դեր խաղալ այս գործում:
Քանի դեռ մենաշնորհների հարցը ֆեյք–ընկերություններն են լուծում, ապա մեր տնտեսությունն էլ «ֆեյք–տնտեսություն» կմնա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: